Tert.am-ը գրում է.

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը Կալիֆոռնիա նահանգում արտակարգ դրության ռեժիմ է հայտարարել արագորեն տարածվող անտառային հրդեհների հետևանքով, հայտնում է Daily Mail-ը՝ Սպիտակ տանը հղումով: 


ԱՄՆ նախագահը կարգադրել է դաշնային օգնություն տրամադրել տեղի իշխանություններին:


Վերջին տվյալների համաձայն՝ հրդեհների հետևանքով զոհվել է առնվազն 9 մարդ: Մասնավորապես՝ հրդեհի գոտում «թակարդված» մեքենայում գտել են 5 մարդու մարմին:


Ավելի վաղ իշխանությունները հայտարարել էին ամենից շատ տուժած Փարադայս քաղաքից բնակչության ամբողջական տարհանման մասին, որտեղ ապրում է 27.000 մարդ:


San Francisco Chronicle-ն էլ գրում է, որ Կալիֆոռնիայի հյուսիսում ավելի քան 36.000 հա ընդգրկած և մոտ 7.000 կառույց ավերած անդառային հրդեհը նահանգի պատմության մեջ ամենաավերիչն է դարձել:

A house burns during the Woolsey Fire on Friday night in Malibu, California. About 75,000 homes have been evacuated in Los Angeles and Ventura counties due to two fires in the region

A home burns on Friday as seen from a helicopter in the Calabasas section of Los Angeles

A house along Pacific Coast Highway burns as the Woolsey Fire reached the Pacific Ocean in Malibu, California on Friday

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել