Վլադիմիր Նաբոկովը մարդու հոգու գիտակ է, խոսքի հանճար և մի շարք տարօրինակ և ներթափանցող սիրային պատմությունների հեղինակ։ Նա գրել է տղամարդու և կնոջ հոգեբանության մասին։ Նա իր ամբողջ կյանքը ապրել է իր սիրելի և անկրկնելի կնոջ՝ Վերայի հետ։ Նրան հետաքրքրում էին թիթեռնիկները, նա անգամ մի քանի նոր տեսակներ է հայտնաբերել, որոնց մի մասը կրում է նրա անունը։

Կյանքը մեծ անակնկալ է։ Հնարավոր է, որ մահն ավելի մեծ անակնկալ մատուցի։

Կյանքը թույլ լույսի ճեղք է՝ երկու իդեալական սև հավերժությունների միջև։

Մարդկային հնարավորություններից լավագույնն այն է, որ կարելի է չիմանալ, որ ճիշտ ես անում, բայց չի կարելի չիմանալ, որ սխալ ես անում։

Ցանկացած մարդու մեջ երկու ծայրահեղ ուժեր են հակադրվում։ Դրանք են՝ միայնակ լինելու պահանջը և շփվելու պահանջը։

Թշնամական քննադատության լավագույն պատասխանը ժպտալ և մոռանալն է։

Սպանել նրան, ինչպես շատերն էին սպասում, ես չէի կարող։ Ես սիրում էի նրան։ Դա սեր էր առաջին հայացքից, վերջին հայացքից, հավիտենական հայացքից։

Առաջին սիրո երջանկությունն անփոխարինելի է։

Բազմակետը ոտնաթաթերի վրա հեռացած բառերի հետքն է։

Հիշողությունը կենդանացնում է ամեն ինչ՝ բացի հոտից, բայց ոչինչ այնքան լավ չի կենդանացնում անցյալը, որքան հոտը։

 

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել