Panorama.am-ը գրում է.
Մի քանի ատամնաբուժարանների ղեկավարներ և ատամնաբույժներ այս պահին բողոքի ակցիա են իրականացնում առողջապահության նախարարության շենքի դիմաց։ Նրանք պահանջում են վերանայել 2013թ. ընդունված արտոնագրային վճարների մասին որոշումը, համագործակցել իրենց հետ՝ կողմերի համար ընդունելի որոշում գտնելու համար։ Ըստ նրանց, մի քանի օր առաջ հանդիպել են նախարարի պաշտոնակատարի հետ, ինչից հետո մտահոգությունները ոչ միայն չեն փարատվել, այլև խորացել են։ Ասեն Թորոսյանը, ըստ ակցիայի մասնակցի, նշել է, ՊԵԿ-ի հետ կքննարկեն խնդիրը, ատամբաբույժներին կամ կկանչեն քննարկման, կամ ոչ։
«Եկել ենք, որպեսզի քննարկենք ու մեր սպեցիֆիկան ներկայացնելով, ունենանք ավելի խելամիտ հարկավճար։ Այսօր մեկ բազկաթոռի համար վճարում ենք ամսական 80 հազար, 60 հազար դրամ»,-լրագրողների հետ զրույցում ասաց ակցիայի մասնակիցներից մեկը։
Ատամնաբույժները պահանջում են, հարկային օրենսգրքի փոփոխությունները մշակելիս նաև առողջապահական կազմակերպությունների կարծիքը հաշվի առնեն։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



