Նյու Յորքում նոյեմբերի 5-ին սկսվում է մեքսիկացի Էլ Չապո մականունով նարկոբարոն Խոակին Գուսմանի դեմ դատական գործընթացը՝ տեղեկացնում է «Голос Америки»-ն։

Սրա հետ կապված՝ իշխանություններն ուժեղացնում են անվտանգության միջոցառումները, այդ թվում գաղտնի են պահվում 20 ատենակալների և 6 փոխարինողների անունները։

Ակնկալվում է, որ հայտարարությունները կսկսվեն նոյեմբերի 13-ին

Մեքսիկան 2017թ․ Գուսմանին արտահանձնել էր ԱՄՆ-ին, և այդ օրվանից նա գտնվում է Նյու Յորքի դաշնային բանտի մենախցում։

Գուսմանն ընդունել է Հյուսիսային Ամերիկայում թմրանյութերի վաճառքի խոշոր գործարքը ղեկավարելու, այդ թվում՝ փողեր լվանալու, ԱՄՆ-ի քաղաքներում՝ Չիկագոյում, Մայամիում, Նյու Յորքում մարդկանց առևանգելու և սպանելու մասին իրեն առաջադրված մեղադրանքները։ Մեղադրանքներով նախատեսվում է պարտադիր ցմահ բանտարկություն։

Դատից առաջ Գուսմանի պահպանությունը ևս ուժեղացվել է։ Նրան երկու անգամ հաջողվել է փախչել Մեքսիկայի առավել խիստ ռեժիմի բանտից։ Իշխանությունները փորձում են թաքցնել նաև գործով վկաներին՝ նրանց վրեժից պաշտպանելու համար։ Նրանցից ոմանք հատուկ բանտախցերում են, ոմանք էլ ներառվել են վկաների պաշտպանության ծրագրերում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել