ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն կիրակի օրը Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է, որ Իրանի դեմ պատժամիջոցները, որոնք ուժի մեջ կմտնեն երկուշաբթի օրվանից, կներառեն ավելի քան 600 ընկերություններ և ֆիզիկական անձ: «Մենք հուսով ենք, որ դա կազդի Իրանի իշխանությունների վարած քաղաքականության վրա», – ասել է Պոմպեոն:
Պատժամիջոցներն արդեն մեծ ազդեցություն են թողել Իրանի տնտեսության վրա, քանի որ եվրոպական գործընկերները նախապես սկսել են տեղափոխել իրենց բիզնեսը. հարյուրավոր ընկերություններ հեռացել են Իրանից,- ասել է Պոմպեոն:
Մենք արդեն կրճատել ենք Իրանից անմշակ նավթի արտահանումը օրական ավելի քան 1 միլիոն բարելով: Իրանական նավթի մատակարարումը հետագայում էլ ավելի կնվազի: Որոշ երկրներ զգալիորեն կրճատել են նավթի արտահանումը, պետք է մի փոքր ավելի ժամանակ զրոյական մակարդակի հասնելու համար,- ասել է նա:



