ԱՄՆ իշխանությունները պատժամիջոցներ են մտցրել «Միացյալ Նահանգների ափերի» մոտակայքի բռնապետական ռեժիմների դեմ, հայտարարել է Միացյալ Նահանգների նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը՝ խոսելով Լատինական Ամերիկայի նկատմամբ Սպիտակ տան քաղաքականության մասին,– հաղորդում է Reuters-ը:
«Այստեղ ներկա գտնվողներից շատերը Կուբայի, Վենեսուելայի և Նիկարագուայի բռնապետական ռեժիմների աննկարագրելի սարսափներից տուժածներն են: Դուք վերապրեցիք, հաղթեցիք, հաղթահարեցիք: Ի վերջո «բռնապետական եռյակին» մեր կիսագնդում տրվեց համարժեք պատասխան», – նշել է նա:
Դոնալդ Թրամփը հրամանագիր է ստորագրել Վենեսուելայի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու մասին: Փաստաթղթի համաձայն, ԱՄՆ քաղաքացիներին արգելվում է բիզնես վարել վենեսուելական ոսկու վաճառքով զբաղվող ֆիզիկական և իրավաբանական անձանց հետ:



