Tert.am-ը գրում է.

Այս օրերին Իտալիան պատուհասած եղանակային անբարենպաստ պայմանների հետևանքով մահացածների թիվն ավելացել է՝ հասնելով 9-ի:

Ինչպես նշում է ria.ru-ն, այս մասին հայտնել են իշխանությունները՝ մանրամասնելով, որ զոհերը գրանցվել են տարբեր շրջաններում:

Հայտնի է, որ երկուշաբթի Իտալիայի հյուսիսում գտնվող հինգ շրջաններում՝ Լիգուրիայում, Լոմբարդիայում, Վենետոյում, Ֆրիուլի Վենետիկ Ջուլիայում և Տրենտինո Ալտո Ադիջեում, Քաղաքացիական ինքնապաշտպանության ազգային ծառայության կարգադրությամբ վտանգի ամենաբարձր՝ «կարմիր» մակարդակ է հայտարարվել:

Տեղատարափ անձրևներն ու ուժեղ քամին լուրջ խնդիրներ են ստեղծել տրանսպորտային երթևեկության համար:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել