20-րդ դարի ամենահայտնի գերմանախոս գրողներից էր Ֆրանց Կաֆկան։ Նրա աշխատանքների մեծ մասը հրատարակվել են հետմահու։ Նրա ստեղծագործությունները լեցուն էին աբսուրդով և արտաքին աշխարհի հանդեպ վախով։
- Իմ գրածը տարբերվում է իմ ասածից, իմ ասածը տարբերվում է իմ մտածածից․ մտածում եմ ուրիշ կերպ, քան հարկավոր է, և այսպես միչև ամենամութ խորքերը։
- Երբ դիմացինիդ չես ճանաչում, նրան քննադատելն ավելի հեշտ է դառնում։ Խիղճդ չի տանջում։
- Չեմ կարողանում քնել։ Միայն երազներ, ոչ մի քուն․․․
- Քանի որ ավելի վատ լինել չէր կարող, եղավ ավելի լավը։
- Թող ինձ իմ գրքերը․ դրանք այն ամենն են, ինչ որ ես ունեմ։
- Ճշմարտությունն այն ամենն է, ինչը մարդուն հարկավոր է ապրելու համար, քանի որ այն հնարավոր չէ գնել կամ ձեռք բերել ինչ-որ մեկից։ Յուրաքանչյուր ոք ճշմարտությունը պետք է իրենից բխեցնի, հակառակ պարագայում նա կմահանա։ Կյանքն առանց ճշմարտության անհնար է։ Միգուցե կյանքը հենց ճշմարտությունն է։
- Ես նախանձում եմ երիտասարդներին։ Որքան մարդը մեծանում է, այնքան ընդլայնվում է նրա աշխարհայացքը, իսկ կենսական հնարավորությունները գնալով քչանում են։ Վերջում մնում է միայն մեկ հայացք, միայն մեկ արտաշունչ։ Այդ ժամանակ մարդը հավանաբար վերհիշում է իր կյանքը։ Առաջին և վերջին անգամ։
- Ձևը բովանդակության արտահայտությունը չէ, այլ ուղակի մուտքն է դեպի բովանդակությունը։ Եթե գորշես, ապա հետին պլանն էլ կբացվի։
- Պոետները ցանկանում են փոխարինել մարդկանց աչքերը, որպեսզի փոխեն իրականությունը, այդ իսկ պատճառով էլ նրանք պետության համար վտանգավոր արարածներ են, չէ՞ որ նրանք փոփոխություն են ուզում: Պետությունը, նրա հետ նաև իր հպատակներն, ընդհակառակը, ցանկանում են անփոփոխ մնալ։
- Երազը հանում է իրականության շղարշը, որի հետ ոչ մի տեսիլք չի կարող համեմատվել։ Սրա մեջ է կյանքի սարսափը և արվեստի զորությունը։
- Այն, ինչը մեզ՝ չորսիս համար տանելի է ու հնարավոր, հինգերորդի համար անհնար է և անտանելի։ Բացի այդ՝ մենք չորսով ենք և չենք ուզում լինել հինգով։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել