Անշուշտ, շատ գիտնականներ և հայտնագործողներ իրենց ամբողջ գործունեության ընթացքում մարդու կյանքը հեշտացնող լուծումներ են փնտրել։ Բայց, ինչպես պարզվում է, մի շարք կարևոր և նշանակալի հայտագործություններ պատահական են բացահայտվել։

Բոլորին հայտնի այս 8 հայտնագործությունները պատահականության արդյունք են, բայց այսօր մենք չենք պատկերացնում մեր կյանքն առանց դրանց։

1․ Կարտոֆիլային չիպսեր

Պարզվում է, որ շատերի կողմից սիրված այս ուտեստը կարող էր և չհայտնվել մեր կյանքում։ 1853 թվականին նյույորքյան ռեստորաններից մեկի շեֆ խոհարար Ջորջ Կրամը ստեղծում է չիպսը։ Ահա թե ինչպես է այն տեղի ունեցել։ Դժգոհ հաճախորդը խոհանոց է վերադարձնում կարտոֆիլից պատրաստված ուտեստը և ասում, որ այն շատ «թաց» է։ Այդ ժամանակ կատաղած շեֆ խոհարարը որոշում է դաս տալ հաճախորդին․ նա կարտոֆիլը բարակ կտրտում է, եփում է այնքան, մինչև չորանա, աղ է լցնում և մատուցում հյուրին։ Ի զարմանս խոհարարի՝ ուտեստը դուր է գալիս հյուրին։ Այսպես ստեղծվում է չիպսը։

2․ Կոկա-կոլա

Լեգենդար խմիչքը, որի համը բոլորին ծանոթ է, ի սկզբանե ստեղծվել է որպես բուժիչ նյութ քաղաքացիական պատերազմի ժամանակ։ Նրա հեղինակը ռազմական բժիշկ Ջոն Պեմբերտոնուն էր, այդ իսկ պատճառով էլ օրիգինալ Կոկա-կոլաի բաղադրությունում նաև կոկաին կա։

3․ Պաղպաղակի համար նախատեսված վաֆլիներ

Մինչև 1904 թվականը պաղպաղակը վաճառվում էր ափսեի մեջ։ Միայն Համաշխարհային ցուցադրության ժամանակ ի հայտ եկան վաֆլիները։ Պաղպաղակ վաճառող կրպակում այնքան շատ էին պաղպաղակի գնորդները, որ շուտով ափսեները վերջանում են։ Այդ նույն ժամանակ հարևան կրպակում վաֆլիներն ընդհանրապես չէին վաճառվում և վաճառականները որոշում են միավորվել։ Նրանք սկսեցին պաղպաղակը լցնել վաֆլիների մեջ և այդպես վաճառել։ Ահա այսպես էլ միավորվել են պաղպաղակն ու վաֆլին։

4․ Պլաստմասսա

1900-ականներին շելակը հիմնականում օգտագործում էին որպես մեկուսիչ նյութ։ Սա բնական նյութ է, որը պատրաստում էին հարավարևելյան բույսերից ստացվող յուղից, այդ իսկ պատճառով էլ քիմիկոս Լեո Հենդրիկ Բակելանդը որոշում է թանկարժեք յուղին փոխարինող ստեղծել, որը նրան պիտի հարստացներ։ Բայց նա արդյունքում պլաստմասսա ստեղծեց, որը բարձր ջերմաստիճանի ազդեցության տակ իր հատկությունները չէր փոխում։ Այս հայտնագործությունն ակնթարթորեն հայտնի է դառնում ամբողջ աշխարհով մեկ։

5․ Ռադիոակտիվություն

1896 թվականին ֆիզիկոս Անրի Բեկերելը ռենտգեն ճառագայթների հետ կապված ուսումնասիրություններ էր կատարում։ Ուրանի շերտերի մեջ ֆոսֆորացվող հետազոտության համար անհրաժեշտ էր արևային ճառագայթ, բայց այդ օրը Փարիզում եղանակն ամպամած էր։ Այդ ժամանակ նա ուրանի փոշին փաթաթում է սև թղթի մեջ և այն տեղադրում է տուփի մեջ։ Մեկ շաբաթ անց նա վերադառնում է, որպեսզի շարունակի իր հետազոտությունը։ Բացելով տուփը՝ նա նկատում է, որ թղթի վրա ուրանի փոշու հետքեր են մնացել, որն այնտեղ առաջացել է լույսի ազդեցության հետևանքով։

6․ Թղթե սթիքերներ

1968 թվականին Սպենսեր Սիլվերը կպչուն ժապավենի համար ամուր կպնող նյութ էր ցանկանում ստեղծել, բայց արդյունքում նա ստեղծեց մի նյութ, որը կպչող հատկություն ուներ, բայց ցանկության դեպքում այն հնարավոր է պոկել առանց հետք թողնելու։ Այս նյութը ճիշտ օգտագործելու համար բազում փորձերից հետո նրա ընկերը՝ Արտ Ֆրայը, մտածեց, որ այն կարելի է օգտագործել թղթերի համար։ Այսպես էլ առաջացան թղթյա սթիքերները։

7․ Միկրոալիքային վառարան

Բոլոր նրանք, ովքեր օգտագործում են միկրոալիքային վառարանները, պետք է երախտապարտ լինեն ռազմածովային ուժերի մասնագետ Պերսի Սփենսերին, ով հայտնաբերել է միկրոալիքը։ Նա ճառագայթների հետ փորձարկումներ էր անում, երբ նկատեց, որ իր գրպանի շոկոլադե սալիկը հալվում է։ Սկսած 1945 թվականից ոչ ոք այլևս ուտելիք տաքացնելու հետ կապված խնդիր չուներ։

8․ Չժանգոտվող մետաղ

Այսօր մենք մեր կյանքը չենք պատկերացնում առանց սեղանի սպասքի, որը ստեղծվել է անգլիացի մետաղագործ Հարի Բրիարլի կողմից։ Նա ստեղծեց զենքի փող, որն ընդհանրապես չէր ժանգոտվում։ Սրանից որոշ ժամանակ անց նա իր հայտնագործությունը փորձարկում էր տարբեր իրեր պատրաստելով։ Լիմոնի հյութի միջոցով իր հայտնագործությունը փորձարկելուց հետո նա հասկացավ, որ նրանից կարելի է խոհանոցային պարագաներ պատրաստել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել