2018 թվականի հոկտեմբերի 28-ին Վրաստանում տեղի են ունենալու հերթական նախագահական ընտրությունները, ընդ որում, պետության ղեկավարը կընտրվի ոչ թե հինգ տարի, ինչպես նախկինում, այլ վեց տարի ժամկետով: Այս ընտրությունները լինելու են վերջին համաժողովրդական ընրությունները: Սահմանադրական փոփոխությունների համաձայն՝ ապագայում նախագահն ընտրվելու է ոչ թե ուղղակի համընդհանուր ընտրությունների միջոցով, այլ ընտրիչների կոլեգիայի կողմից (բաղկացած 300 մարդուց):

Իհարկե, միայն դասական նախընտրական խոստումներով հիշվելը հեշտ չէր լինի, ուստի թեկնածուները, կախված իրենց հայացքներից ու ապագայի տեսլականից, մի քիչ տեղի են տվել իրենց պատկերացումներին, անդրադառնանք առաջադրված 25 թեկնածուներից «ամենակրեատիվներին»:

Այսպիսով՝ Գեորգի Լիլուաշվիլին մտադիր է պայքարել Վրաստանում անառակության դեմ և երկրին վերադարձնել դեպի ազգային գաղափարները և արժեքները:

Միխայիլ (Գելա) Սալուաշվիլին ընտրություններում հաղթելու պարագայում խոստանում է իր վրա վերցնել հոգևոր առաքելությունը և ուժեղացնել եկեղեցու ազդեցությունը քաղաքական գործընթացների վրա:

Երկրի գլխավոր լեյբորիստ Շալվա Նատելաշվիլին նախատեսում է լինել շատ խիստ նախագահ` խոստանալով 30 տարվա ազատազրկման դատապարտել մանկապիղծներին և կրտել նրանց, հեռացնել խաղատները քաղաքներից, Վրաստանի մայրաքաղաք հայտարարել Սուխումին և խորհրդարանը տեղափոխել Ցխինվալի: 

Զուրաբ Ջափարիձեն` «Նոր քաղաքական կենտրոն-Գիրչի» կուսակցության թեկնածուն, չի պատրաստվում օգնել ամենքին: Նրա ծրագրերը ներառում են ներում շնորհել բոլոր նրանց, ովքեր մեղադրվում են թմրանյութեր օգտագործելու, պարտադիր զինվորական ծառայությունից խուսափելու մեջ, ինչպես նաև վերացնել նախարարների ծախսերի վերահսկումը: Ջափարիձեի նախընտրական բաներները հայտնվել են 18+ կայքերում հետևյալ ձևակերպմամբ` «Ես չեմ խոստանում մեծացնել ձեր չափերը», ընդ որում՝ մերկ կնոջ ֆոնին: Հիշեցնենք, որ «Գիրչի» քաղաքական շարժումը լիբերտարիանական հայացքներ ունի, և գլխավոր հարցը, որը պարբերաբար բարձրացնում է, թմրանյութերի ապաքրեականացումն է: Հենց այս կազմակերպության հայցը վարույթ ընդունեց Սահմանադրական դատարանն ու վճռեց օրինականացնել մարիխուանայի օգտագործումը:

Երիտասարդության կրթության ֆինանսավորում Եվրոպայում, Վրաստանում ապօրինի միգրանտներին օգնություն և մարդու իրավունքների պաշտպանություն․ ահա այս ամենը խոստացել է «Եվրոպական Վրաստան-շարժում հանուն ազատության» կուսակցության թեկնածու Դավիդ Բաքրաձեն:

Տասը ընդդիմադիր կուսակցությունների «Ուժը միասնության մեջ է» դաշինքի թեկնածու Գրիգոլ Վաշաձեն առաջարկում է բարձրացնել ոստիկանության աշխատակիցների և ուսուցիչների աշխատավարձերը և երաշխավորել վարկերի վճարումը 2012թ. կուրսով: 

Պատգամավոր Սալոմե Զուրաբիշվիլին, ում սատարում է իշխող «Վրացական երազանք-դեմոկրատական Վրաստան» կուսակցությունը, մտադիր է իրականացնել այն գաղափարը, ըստ որի՝ ծերանոցները և մանկապարտեզներն անհրաժեշտ է միացնել, որպեսզի տարեցները կարողանան կիսվել իրենց կյանքի փորձով կրտսեր սերնդի հետ: Բացի այդ՝ նա մտադիր է պաշտպանել կանանց իրավունքները և լինել կամուրջ ժողովրդի և կառավարության միջև:

Չնայած այն հանգամանքին, որ նախագահը շարունակելու է մնալ գերագույն գլխավոր հրամանատարը և պետության գլուխը, նրա բոլոր որոշումները, բացառությամբ քաղաքացիության, պարգևների շնորհումից, վետոյի իրավունքից ու դատապարտյալներին ներում շնորհելուց, պահանջելու են կառավարության և իշխող կուսակցության հետ համաձայնեցում:

Հասկանալի է, որ յուրաքանչյուր թեկնածու փորձում է գրավել ընտրողներին, սակայն որքանով են համոզիչ են նրանց խոստումները, կհստակեցվեն միայն հոկտեմբերի 28-ից հետո: Ընդ որում՝ Վրաստանում բոլորն իրազեկված են, որ ապագա նախագահի լիազորությունները կրճատվել են:
#georgia #presidential #elections

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել