Մեծ Բրիտանիան մշտապես հետևում է նորաձևության միտումներին, մասնակցում համաշխարհային ցուցադրություններին, իսկ բրիտանացի ոճաբաններին ճանաչում է ողջ աշխարհը: Բրիտանացիների զգեստապահարաններում, սակայն, դեռ կան միջնադարյան ավանդույթների արձագանքներ:

Միայն տղամարդկանց համար

Հագուստի ընտրությունը մինչ այժմ հիմնվում է երկար տարիներ ազնվական խավին իշխող կանոնների վրա։ Խոսքը տղաների հագուստի մասին է։ Անգլիայում ընդունված է, որ անգամ դպրոցական համազգեստներում մինչև որոշակի տարիք պետք է բացակայեն տաբատները, քանի որ առավել նախընտրելի են շորտերը։

Միջին դարերում հատուկ ուշադրություն էր դարձվում արտաքին տեսքին: Թագավորական ընտանիքները ստիպված էին հագնվել խիստ՝ միևնույն ժամանակ այդ հագուստի միջոցով ցուցադրելով իրենց կարգավիճակը: Զգեստապահարանի կանոնները վերաբերում էին ոչ միայն մեծահասակներին, այլև երեխաներին: Մինչև 8 տարեկանը տղաները կրում էին կանացի վերնաշապիկներ, իսկ դրանից հետո անցնում էին տաբատների:

Բացի տաբատ կրելու արգելքից, տղաներին արգելված էր նաև ապրել տան՝ տղամադկանց համար նախատեսված կեսում։ Միջին դարերում տաբատը համարվում էր բացառապես ռազմական հագուստ տղամարդկանց համար, իսկ մինչև ութ տարեկան տղաները չէին կարող նրանց թվում լինել:

Բողոքի ակցիա

Ավելի ուշ որոշվեց տղաներին պարտավորեցնել երկար շապիկների փոխարեն շորտեր հագնել: Բայց միջին խավի մարդկանց երեխաները սկսեցին տաբատ հագնել ՝ հակասելով ընդհանուր կանոններին: Այդպիսով, շորտերը դարձան ոչ միայն զգեստապահարանի անբաժան մաս, այլև ազնվականությանը պատկանելու խորհրդանիշ:

Ժամանակակից հասարակությունը հրաժարվել է մարդկանց դասակարգման հնագույն հասկացություններից, իսկ դպրոցական համազգեստները դարձել են ավելի բազմազան: Այժմ երեխաներն իրենք կարող են ընտրել, թե ինչ հագուստ կրեն: Հազվադեպ չէ, երբ դպրոցական համազգեստը բաղկացած է մի քանի մասերից, որոնք կարող են համակցվել երեխայի հայեցողությամբ:

Չկան տաբատներ, չկան պատռվածքներ

Որոշ դպրոցներում դեռ գործում է տղաների՝ շորտեր կրելու պարտադիր կանոնը: Եվ դրանք կարող են լինել սովորական դպրոցներ, այլ ոչ էլիտար կրթական հաստատություններ: Պատճառը պարզ է. շորտերը երեխաների համար ամենապրակտիկ հագուստն են համարվում։

Փոքրիկ տղաները բավականին ակտիվ են դասերից հետո: Նրանք վազում են, ծառեր մագլցում և հաճախ ընկնում: Տաբատներն արագորեն կորցնում են ներկայանալի տեսքը, կեղտոտվում ու պատռվում: Հատկապես տուժում են տաբատների ծնկների հատվածը: Շորտերն, ընդհակառակը, չեն վնասվում կտորի ձգումներից և բացում են ծնկները`այն հատվածը, որն առավել հակված է պատռվելու:

Շորտեր կրելու մեկ այլ պատճառ էլ վաղ մանկությունից դպրոցականներին ցրտին ընտելացնելու ծնողների ցանկությունն է: Երկրում կենտրոնացված ջեռուցում չկա, եւ բրիտանացիները պետք է շուտ ընտելանան մշտական ցրտին: Իսկ մեծահասակները զով եղանակին ավելի լավ են զգում, եթե մանկության տարիներին թեթև են հագնվում:

Յուրաքանչյուր երկիր ունի իր առանձնահատկությունները։ Օրինակ, Ճապոնիայում կան մասնագիտություններ, որոնք մեզ համար նույնիսկ պատկերացնելն է բարդ:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել