Սեպտեմբերի 25-ին կայացավ Kivera Brand-ի ցուցադրությունը, որում արտացոլված էին հայ ազգի՝ վերջին տարվա բոլոր ապրումներն ու հույզերը։ «Վերածնունդ » խորագրով ցուցադրության բացումը վստահված էր Նազենի Հովհաննիսյանին: Մուտքը՝ Դավիթ Հալաջյանի «Տեր, եթե զշրթունքս իմ բանաս» արիայի ներքո։ Այդ երեկո ամեն մանրուք ուներ հատուկ սիմվոլիզմ, յուրաքանչյուր դետալ իր մեջ որոշակի խորհուրդ էր պարունակում։ Վերածնունդ անպայման լինելու է. հենց դա էր խորհրդանշում ցուցադրությունը ավարտող սպիտակ հագուստով հղի կնոջ կերպարը։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել