Յուրաքանչյուր պետություն ունի իր կանոններն ու արգելքները, որոնք երբեմն վերաբերում են նաև արտաքին տեսքին։ Հետևաբար՝ յուրաքանչյուր երկիր այցելելուց առաջ հարկավոր է մանրամասն ուսումնասիրել այնտեղ գործող օրենքները։

Տուգանք՝ կապիշոնի համար

 

ԱՄՆ մի շարք նահանգներում, օրինակ՝ Օկլահոմայում, բնակիչներին արգելվում է կրել հուդիներ կամ կապիշոն ունեցող այլ հագուստ։ Դրանք հիշեցնում են «Կու-կլուկս-կլանի»՝ արգելված կազմակերպության համազգեստը։

Գերմանիայում ևս արգելվում է կապիշոնով հագուստ կրել, սակայն արգելքը վերաբերում է բացառապես վարորդներին։ Պատճառն այն է, որ կապիշոնները կարող են շեղել ճանապարհից և վթարային իրավիճակների հանգեցնել։ Դրանք նաև օգնում են վարորդներին թաքնվել տեսախցիկներից։ Արգելքը խախտելու համար տուգանք է նախատեսվում։

Ջինսերն արգելվում են

Իրանի բնակիչները վատ են վերաբերվում ջինսե կտորին՝ դրա անվան պատճառով, որը նման է «ջինն» բառին։ Պարսկերենից թարգմանաբար դա նշանակում է «անմաքուր ուժեր»։ Մի շարք պետական դպրոցներ երեխաներին արգելում են ջինսեր կրել։

Դեղինն արգելվում է

2011 թ. Մալայզիայի տարածքում օտարերկրացիների համար արտասովոր օրենք ընդունվեց։ Պետությունում արգելվեց դեղին գույնի հագուստ կրել։ Արգելքը քաղաքական հիմքեր ուներ. դեղինն ընդդիմադիր շարժումը խորհրդանշող գույնն էր՝ պետության քաղաքական ռեժիմին դեմ գնացող։

Որոշները նաև նշում են, որ մարգարեն համարում էր, որ դեղին կրում են միայն անհավատ մարդիկ։ Գույնի վերաբերյալ արգելքը վերաբերվում է ոչ միայն բուն հագուստին, այլև աքսեսուարներին և զարդերին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել