Շնորհավորում եմ հայրենակիցներիս` Հայաստանի Առաջին Հանրապետության օրվա կապակցությամբ, շնորհավորում եմ օրվա խորհուրդն ընկալող յուրաքանչյուր հայի, շնորհավորում եմ աշխարհով մեկ սփռված բոլոր հայերին: Սա իրավամբ համահայկական տոն է:
Ինչպես տարիներ առաջ միասնական լինելը դարձրեց մեզ ազատ ու անկախ պետության քաղաքացի, այնպես էլ հիմա, ցանկանում եմ, որ զենքի ու գրչի գնով ձեռք բերվածը պահենք ու պահպանենք միասնական ուժերով, որպեսզի յուրաքանչյուր տարվա 148-րդ օրը` մայիսի 28-ին, Հայաստանի Հանրապետությունը նշի Հայաստանի առաջին «Հանրապետության օր»:
Առաջին Հանրապետությունը հիմնադրվել է հայ ժողովրդի համար ծանր ժամանակաշրջանում` 1918թ.-ի մայիսի 28-ին` մայիսյան հերոսամարտերից` Ղարաքիլիսայից, Բաշ–Ապարանից, Սարդարապատից հետո:
Պետք է այնպես պահենք ու պահպանենք տարիների ընթացքում ձեռք բերված ազատությունն ու արդարությունը և այնքան ճիշտ այն մատուցենք գալիք սերունդներին, որ տարիներ այց արձանագրենք միայն ներգաղթ, այլ ոչ երբեք` արտագաղթ` ի նպաստ մեր երկրի հզորացման ու բարգավաճման:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=490366561033526&set=np.17018221.100003713196176&type=1&theater¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել