Ցանկանում եմ արձանագրել մի քանի կարևոր դրույթներ.

1. Նախագծում ներգրաված հիմնական փոփոխությունը՝ ռեյթինգային կարգով ընտրությունների վերացման վերաբերյալ քննարկումն սկսել են դեռ նախորդ ՀՀ ԱԺ ընտրություններից անմիջապես հետո, այսինքն՝ այդ իրավական կարգավորման գործընթացը բնորոշել «հրատապ» սահմանմամբ ընդամենն անհաջող արդարացում է ընտրական գործընթացի բարելավումը տապալած անձանց։
2. Որևէ էական նշանակություն չունի, թե ընտրություններից քանի օր առաջ է կատարվում փոփոխություններ ընտրական օրենսգրքում (ներկայացվող տարբերակով), քանի որ այդ ժամանակահատվածում որևէ լրացուցիչ գործողություններ կատարելու անհրաժեշտություն չկա, հետևաբար այս փաստարկը ես ևս բնորոշում եմ՝ «անհաջող արդարացում»։
3. Միաժամանակ ընդունում եմ, որ, այո՛, անհրաժեշտություն կա ՏՏ ներդրման ընտրական գործընթացներում, որոնք պահանջում են և՛ ֆինանսական ներդրումներ, և՛ ժամանակ, սակայն սա ապագայի հարց է, քանի որ նվազագույնը մեկ տարի կպահանջվի, որպեսզի իրականացվեն նման փոփոխություններ և դրանք փորձարկվեն, իսկ հասկանալի պատճառներով այս պահին նման ճոխություն թույլ տալ չենք կարող, առավել ևս, որ դրանք չեն ազդում ընտրությունների արդյունքների վրա։
3. Կառավարությունը ևս մեկ անգամ կարող է ներկայացնել ընտրական օրենսգրքի փոփոխությունների փաթեթը արտահերթ քվեարկության, և ես կարծում եմ, որ ճիշտ կլինի շարունակել կոնսուլտացիաները խմբակցությունների հետ և անհրաժեշտության դեպքում լրացնել նախագիծը և ներկայացնել այն ևս մեկ անգամ քվեարկության՝ արտահերթ ռեժիմով։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել