Մի քանի օր առաջ Քենսինգտոնյան պալատը պաշտոնապես հաղորդեց, որ Մեգան Մարքլը և արքայազն Հարին սպասում են իրենց առաջնեկին։ Սասեքսի դքսուհին այլևս չի թաքցնում իր կլորացած փորը։

Այժմ ամուսինները պաշտոնական այցով գտնվում են Ավստրալիայում։ Վերջերս նրանք եղել են Դուբո քաղաքի օդանավակայանում և շփվել են օդանավակայանի աշխատակիցների, ինչպես նաև Flying Doctor ծառայության բժիշկների հետ։ Սա աշխարհում ամենամեծ օդաբժշկական կազմակերպությունն է, որի բժիշկները շտապ և առաջին բուժօգնություն են ցուցաբերում գյուղական տեղանքների և Ավստրալիայի հեռավոր շրջանների բնակիչներին։

Հատուկ ապագա ծնողների համար բժիշկները ծայրահեղ դեպքերում ծնունդ ընդունելու վարպետության դաս են անցկացրել։

Flying Doctor–ի աշխատակիցները պատմել են, որ Մեգանն ու Հարին մեծ հետաքրքրությամբ են զրուցել իրենց հետ ծննդաբերության մասին և հարցրել են, թե կազմակերպության ինքնաթիռներում քանի երեխա է լույս աշխարհ եկել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել