Բաղադրամասեր
Խմորի համար`

  • 1 բաժակ մածուն,
  • 1 թ/գ սոդա,
  • աղ,
  • ալյուր,

Միջուկի համար`

  • 500 գրամ հորթի միս,
  • 2 հատ մեծ լոլիկ,
  • 1 հատ կծու կարմիր պղպեղ,
  • 5-6 պճեղ միջին չափի սխտոր,
  • 2 հատ գլուխ սոխ,
  • չորացրած կամ թարմ անանուխ,
  • 0.5 կապ մաղադանոս,
  • աղ, սև և կարմիր պղպեղ։

Պատրաստման եղանակը

  • Մածունը խառնել սոդայի հետ, ավելացնել աղը: Ալյուրը ավելացնել այնքան, որ ստացվի ոչ շատ պինդ, ձեռքերին չկպչող խմոր: Խմորը 30 րոպե թողնել հանգստանալու: Լոլիկի վրա եռացրած ջուր լցնել և հեռացնել կեղևը: Կծու պղպեղը լվանալ, մեջտեղից կիսել և հեռացնել սերմերը:
  • Բլենդերի մեջ մանրացնել մաքրած լոլիկը, կծու պղպեղը, մաղադանոսը, անանուխը, սոխը, սխտորը: Համեմել աղով, սև և կարմիր պղպեղներով: Ստացված պյուրեանման զանգվածը լցնել հորթի աղացած մսի վրա և լավ խառնել:
  • Խմորից պատրաստել ընկույզից մի փոքր մեծ գնդիկներ, բացել ափսեի չափով: Բացած խմորը տեղափոխել նախօրոք տաքացրած ձիթապատված տապակի մեջ, վրան քսել 1 ճ/գ գդալ միջուկից, եփել ջեռոցում 10 րոպե:
  • Երբ խմորի ծայրերը սկսեն կարմրել, լահմաջոն պատրաստ է:
  • Պետք չէ շատ եփել, լահմաջոյի ծայրերը պետք է չոր լինեն, իսկ մեջտեղը՝ փափուկ: Մատուցել լիմոնի կտորներով և թանով:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել