Չնայած մեզ համար սովորական է առնետների նկատմամբ զզվանքը, սակայն աշխարհի որոշ երկրներում նրանց
նաև օգտագործում են որպես սնունդ:


Հնդկական ադի ցեղում առնետը համարվում է դելիկատես: Իսկ հնդկական մեկ այլ՝ դալիթ ցեղը հավաքում է
առնետներին հողատերերի դաշտերից, ինչը կողմերի համար փոխշահավետ է:

Չինաստանում առնետները նույնպես օգտագործվել են որպես դելիկատես: Հատկապես գնահատվում էին նոր ծնված և մեղրով պատված առնետի ձագերը:

Նոր Զելանդիայի աբորիգենները առնետներին ոչ միայն ուտում, այլև օգտագործում էին որպես տարադրամ:
Առնետի միսը գնահատվում է նաև Վիետնամում, Ինդոնեզիայում և Թայլանդում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել