Դքսուհի Մեգան Մարքլն առաջին անգամ պատմել է իր ինքնազգացողության մասին՝ հղիության առաջին եռամսյակից հետո։ Այս մասին հաղորդում է Daily Mail-ը։

Մեգան Մարքլը, որն այժմ հղիության 12-րդ շաբաթում է գտնվում, Mountain View ֆերմայում Վուդլի ընտանիքին այցելության ժամանակ պատմել է, թե ինչպես է ընթանում իր հղիությունը։ Դքսուհու խոսքերով՝ հիմա ինքն իրեն հրաշալի է զգում և առաջին եռամսյակից հետո տոքսիկոզ այլևս բացարձակ չունի։

«Ես մի քիչ հոգնել եմ երկարատև թռիչքներից և ճամփորդություններից, այնպես որ դեռևս ադրենալինի վրա եմ ապրում»,– հաղորդել է Մարքլը։

Ինչպես հաղորդում են բրիտանական ԶԼՄ–ները՝ արքայազն Հարին և Մեգանը ֆերմա են եկել տվյալ շրջանում երաշտի շարունակվող հետևանքները, ինչպես նաև խնդիրները, որոնց հետ բախվում են ֆերմերները, քննարկելու համար։

Հիշեցնենք, որ Նոր Հարավային Ուելսի Դաբո շրջանում 1900 թվականից ի վեր ամենաերկարատև երաշտն է դիտարկվում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել