Armenpress.am-ը գրում է.
Ոստիկանությունը պարզաբանում է տարածել  «Hraparak.am» կայքում տեղ գտած հրապարակման վերաբերյալ:
Ինչպես «Արմենպրես»-ին  տեղեկացրին ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, «Hraparak.am» կայքում 14.10.18 թ. զետեղված «Ծերեթելիում կանգնող մարմնավաճառներով երբ եք զբաղվելու» հրապարակման կապակցությամբ պարզաբանում ենք, որ ոստիկանության պայքարը մարմնավաճառության դեմ ամենօրյա ու շարունակական է: Մասնավորապես` ոստիկանության ծառայողների հետևողական աշխատանքի արդյունքում այս տարվա 1-ին եռամսյակում ոստիկանության տարբեր բաժիններ է բերվել 125 մարմնավաճառ, որոնցից 57-ը` Երևանյան լճի մերձակայքից: Երկրորդ եռամսյակում բաժիններ բերվել է 224 մարմնավաճառ, 186-ը` Երևանյան լճի մերձակայքից: 3-րդ եռամսյակում ոստիկանության բաժիններ բերվել է 393-ը, Երևանյան լճի մերձակայքից` 299 մարմնավաճառ: 
Նրանց նկատմամբ, ըստ օրենքի պահանջի, կազմվել են համապատասխան վարչական արձանագրություններ: 
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել