Armenpress.am-ը գրում է․

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Մակրոնը Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր էր գնացել Հայաստանում ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի շրջանակում Հայաստան այցի ժամանակ:

Նախագահ Մակրոնին ուղեկցում էին նաև ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը, Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոտը, ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը: Ֆրանսիայի նախագահը նաև շրջայց կատարեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում: Այնուհետև Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի ծառուղում խորհրդանշական եղևնի տնկեց: 

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը տիկնոջ` Բրիջիը Մակրոնի հետ Երևան էր ժամանանել  Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին մասնակցելու համար: Հոկտեմբերի 10-ին Երևան էին ժամանել նաև Կանադայի վարչապետը, Քվեբեկ նահանգի վարչապետը: Երևանումհոկտեմբերի 11-ին բացման հանդիսավոր արարողությամբ մեկնարկելու է Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովը: Այսօրվա նիստի ընթացքում ՖՄԿ նախագահության լիազորությունները Մադագասկարից կփոխանցվեն Հայաստանին:

На данном изображении может находиться: 10 человек, люди стоят, костюм, свадьба, дерево и на улицеНа данном изображении может находиться: 8 человек, люди улыбаются, люди стоят, костюм и на улицеНа данном изображении может находиться: 1 человек, костюмНа данном изображении может находиться: 12 человек, люди стоят

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել