ԱՄՆ Պետդեպարտամենտը հրապարակել է հաշվետվություն՝ «Իրանի ապակառուցողական գործունեության քրոնիկոնը» խորագրով (A Chronicle of Iran՛s Destructive Activities)։ Փաստաթղթում նշվում է, որ վերջին 6 տարիների ընթացքում Իրանը ծախսել է շուրջ $16 մլրդ Սիրիայում Ասադի իշխանության պահպանման և «ահաբեկչության» (խմբ.) ֆինանսավորման գործում, որից՝ $4,6 մլրդը կազմում է Սիրիայի ղեկավարությանը հատկացված ռազմական աջակցությունը։ Փաստաթղթի առաջին գլխում, որը վերնագրված է «Իրանի աջակցությունը ահաբեկչությանը», անդրադարձ է կատարվում 1979-2018թթ. ընթացքում ահաբեկչություններին Իրանի «մասնակցության» (խմբ.) փաստագրությանը, այդ թվում՝ և Եվրոպայում իրականացված ահաբեկչական ակտերին։ 

Կիբերանվտանգությանն ու սպառնալիքներին վերաբերող գլխում նշվում է, որ Իրանը հաքերային հարձակումներ է իրականացրել Իսրայելի, Սաուդյան Արաբիայի և Քաթարի կառավարական և առևտրային կառույցների նկատմամբ։

Փաստաթղթի հղումը՝ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել