Իհարկե, բոլորն էլ դեռ մանկուց հետաքրքրվել են համբույրով: Երբեմն սերիալներում կային բաց տեսարաններ, որոնք միշտ էլ հետաքրքիր են եղել: Խոսքը կրքոտ համբույրի մասին է, որը յուրաքանչյուրի համար շատ կարևոր է: Եղել են դեպքեր, որ դա փորձել ենք լոլիկի վրա։ Այո, այո՛,  մի՛ զարմացեք:

Սակայն տարիքի հետ մարդիկ սկսում են չարժևորել համբույրը: Բայց չէ՞ որ սա միջոց է, որով կարողանում ես զգալ զուգընկերոջդ:

Image result for kiss

Ճիշտ շրթունքներ

Երբեք մի մտածեք, որ շրթներկը կարող է փչանալ: Այն նորից կարող ես վերականգնել, իսկ սիրելիիդ զգացմունքները՝ ոչ:

Թույլ տուր, որ նա հասկանա

Ընդհանրապես, եթե ինչ-որ բան ես ցանկանում, ուրեմն՝ պետք է անպայման ասես դրա մասին: Պետք չէ լռել կամ էլ ամաչել, իսկ հետո փչացնել հարաբերությունները:

Լեզվին ազատություն մի՛ տուր

Այո՛, ֆրանսիական համբույրի գաղափարը հենց լեզուն է, սակայն պետք չէ այն գործի դնել հենց սկզբի վայրկյաններից:

Գործի դիր ատամներդ

Պետք չէ կծել կամ ցավեցնել: Պարզապես կարող ես թույլ կծել նրա վերին կամ ստորին շուրթը:

Բացի՛ր աչքերդ

Դանդաղ, որպեսզի նրա կողմից դա դիտվի որպես ֆիլմից մի հատված: Թույլ տուր, որ նա տեսնի կիրքդ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել