Երգչուհի Սոնա Ռուբենյանն Ինստագրամում կիսվել է իր մտքերով ու նոր լուսանկարով, որում ցուցադրել է դասական ոճի շքեղ կերպար։

«Առօրյա կյանքում, մասնագիտական գործունեության մեջ մեր մտքերը երբեմն խանգարում են մեզ, զգուշավորության եւ ապահովության շղարշի տակ թաքնվելով, վայրկյանում գեներացնելով մի քանի սցենար, թե ինչ կարող է լինել հաջորդ քայլից հետո, բայց միշտ պետք է սթափ գիտակցել մի բան, որ կան բաներ, որ մեր վերահսկողությունից դուրս են եւ ուղղակի գործել խղճի, հավատքի ու սեփական աշխարհայացքի սահմաններում»,-գրել է երգչուհին։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել