ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հոկտեմբերի 7-ին շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին` ծննդյան օրվա առթիվ:
Ինչպես հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, շնորհավորական ուղերձում, մասնավորապես, ասվում է.
«Հայաստանում բարձր են գնահատում Ձեր անձնական նշանակալի ներդրումը Հայաստանի և Ռուսաստանի դաշնակցային հարաբերությունների ամրապնդման գործում, որոնք հիմնված են մեր երկրների ժողովուրդների բազմադարյա ամուր եղբայրական կապերի և փոխադարձ աջակցության վրա:
Ականատեսը լինելով միջպետական փոխգործակցության բոլոր ոլորտներում՝ ինչպես երկկողմ ձևաչափում, այնպես էլ ինտեգրացիոն և միջազգային միավորումների շրջանակում մեր երկրների միջև հարաբերությունների հետագա խորացմանը, համոզված եմ, որ մեր համատեղ ջանքերը կշարունակեն ամրապնդել դաշնակցային փոխգործակցությունը՝ ի շահ Հայաստանի և Ռուսաստանի:
Սրտանց մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, բարօրություն և նորանոր հաջողություններ Ձեր գործունեության մեջ՝ ի շահ եղբայրական Ռուսաստանի»: