Նիկոլն այս պահին կրում է ահռելի քաղաքական պատասխանատվություն, և հույս ունեմ, որ այն կկրի մինչ վերջ և արժանապատվորեն:
Միաժամանակ, անհրաժեշտ է ցուցաբերել առավելագույնս սառնասրտություն, զսպվածություն և հավասարակշռվածություն՝ որևէ մեկին ստեղծված իրավիճակից օգտվելու հնարավորություն չտալու համար:
Բացի այդ, ելնելով ստեղծված իրավիճակից, կարծում եմ, որ պետք է հրավիրել ազգային անվտանգության խորհրդի նիստ, հենց վաղն ընդունել կառավարության այն անդամների հրաժարականները, որոնց ներկայացրած քաղաքական ուժերն այսօր ընդունել են հայտնի օրինագիծը:
Բացի այդ՝ անհրաժեշտ է հասարակության հետ առաջիկա օրերին քննարկել և համաձայնեցնել այն օրակարգը, որը կընդունվի վերջնական քննարկումների արդյունքում, իսկ արդեն հոկտեմբեր ամսվա կեսերից սկսած՝ երկիրը բերել 2018թ. ապրիլ-մայիսների վիճակի՝ լուծելով խնդիրը:
Գոնե առերևույթ այս պահին այլ տարբերակ չեմ տեսնում, իհարկե, եթե բանակցությունների միջոցով հնարավոր չլինի լուծել խնդիրը:
Չնայած մեծ հաշվով, ինքս գոնե համոզված եմ, որ խորհրդարանական ուժերը բանակցությունների միջոցով ընդամենը փորձելու են ժամանակ շահել...