Tert.am-ը գրում է.
Ազգային ժողովի մոտակայքում՝ Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկում, բողոքի ակցիան շարունակվում է։
Բողոքի ակցիայի կոչով հանդես է եկել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ով ուղիղ հեռարձակման միջոցով հայտնել է, որ այսօր հետաձգված նախագծի քվեարկության համար ՀՀԿ-ն արտահերթ նիստ է հրավիրել:
Հանրահավաքը մեկնարկեց Գիտությունների ազգային ակադեմիայի մոտ. Բաղրամյան պողոտայի բոլոր մուտքերը բողոքի ակցիայի մասնակիցները փակել են սեփական մեքենաներով:
Փաշինյանը նախքան իր ելույթի մեկնարկը ասաց օրվա կարգախոսը՝ «ՀՀԿ, հեռացի՛ր»:
Նա հայտնեց, որ այսօր երեկոյան արդեն տեղի է ունեցել ԱԺ արտահերթ նիստը, և խնդրո առարկա նախագիծն ընդունվել է:
«Մենք հիմա կճշտենք տեղեկատվությունը այդ նախագծին կողմ քվեարկած պատգամավորների և քաղաքական ուժերի մասին, և այսօր արդեն, հիմա արդեն կարող ենք ասել, որ այդ քվեարկությամբ, այդ օրենքի նախագիծը շրջանառության մեջ դնելով ՀՀԿ-ն և նրանց աջակցող ուժերը Հայաստանում պաշտոնապես հայտարարել են հակահեղափոխություն»,- ասաց վարչապետը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։




