Նոր «ընդունված» օրենքը դեռ պետք է ստորագրի Հանրապետության նախագահը, ով դա անելու համար Սահմանադրությամբ ունի 21 օր ժամանակ:

Այս ժամկետի ընթացքում Հանրապետության նախագահն ունի Սահմանադրական դատարան դիմելու լիազորություն՝ հիշյալ օրենքի սահմանադրականության ստուգման նպատակով:

Սահմանադրական դատարանն այս դիմումը կարող է քննել եւ որոշումը կայացնել մինչեւ 3 ամիս ժամկետում:

Սահմանադրական դատարանի՝ օրենքի Սահմանադրության համապատասխանության մասին որոշումից (սա ֆանտաստիկայի ոլորտից է) հետո Հանրապետության նախագահն ունի ընդամենը 5 օր օրենքը ստորագրելու եւ հրապարակելու համար: Կարող է եւ ընտրել չստորագրելու տարբերակը, որի դեպքում օրենքը ստորագրվում եւ հրապարակվում է ԱԺ նախագահի կողմից 5 օրում:

Մենք արդեն ունենք 4 ամիս ժամանակ, մինչեւ այս «գիշերային օրենքը» ուժի մեջ կմտնի ընդունողների համար լավագույն սցենարի դեպքում:

Այսինքն՝ սրա ընունողները չեն կարող չհասկանալ այս ամենը: Ուրեմն՝ այսպիսի բեմականացման նպատակը կարող է լինել սադրանքը, բռնությունն ու քաոսն է, որ կարող է պղտորել հայաստանյան քաղաքական դաշտի ջրերը:

Եւ ուրեմն՝ ծայրահեղ զուսպ եւ կազմակերպված պետք է լինել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել