Բազմաթիվ լրատվամիջոցներ և բլոգերներ նշում են, որ նոր iPhone-ների դիմային տեսախցիկները «լավացնում են» դեմքերը, թեպետ Apple-ը այդ մասին չի զգուշացրել՝ գրում է TJournal-ը։

Առաջիններից մեկը Reddit-ի օգտատերերն են, ովքեր դժգոհել են տեսախցիկի անսպասելի հնարավորությունից։ Նրանք նշել են, որ սմարթֆոնի մեջ տեղակայված է «բյութի-զտիչ», որը շատ ուժեղ հարթեցնում է մաշկը, և այդ գործառույթը ոչ մի կերպ հնարավոր չէ անջատել։

Օգտագործողները հանգել են այն եզրակացության, որ Apple-ը անազնիվ է վարվել՝ նախապես չզգուշացնելով գործառույթի մասին և հնարավորություն չընձեռելով կարգավորելու այն։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել