Armenpress.am-ը գրում է.

Գազայի սահմանում իսրայելական ռազմական ուժերի հետ բախումների ժամանակ զոհվել է երեք պաղեստինցի, 180 մարդ վիրավորվել է: Այս մասին ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի» գործակալությանը, ասել է տեղի առողջապահության նախարար Աշրաֆ Ալ Քիդրան:

Գազայի հազարավոր բնակիչների մասնակցությամբ շարունակվում է բողոքի ակցիաների շարքը:

«Դրանց ընթացքում երեք պաղեստինցի մահացել է, 180-ն ստացել են վնասվածքներ, որոնցից 45-ը վիրավորվել են մարտական փամփուշտներից Գազայի արևելյան սահմանի հատվածում իսրայելի ուժերի հետ բախման ժամանակ»,-տեղեկացրել է գործակալության զրուցակիցը:

Իսրայելի զինվորականների գնահատմամբ՝ բողոքի ակցիաները հավաքել էին ավելի քան 10 հազար մարդ, ովքեր քարեր ու պայթուցիկ սարքեր էին նետում զինվորների եւ բաժանարար խոչընդոտների վրա՝ փորձելով անցնել սահմանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել