Թվում էր, թե Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հիմա պիտի լրջորեն զբաղվեր ողբերգական դեպքով ու առողջապահության ոլորտում տիրող համընդհանուր «բարդակը» վերացնելով, բայց բանից պարզվում է դրա փոխարեն մանկական դագաղների բիզնեսի ջատագով նախարարը, ժամանցն է վայելում իր իսկ խոսքով՝ «չմո Հայաստանից» դուրս՝ ամերիկյան ակումբներից մեկում:
Նոր Facebook-ում տարածվեց մի տեսանյութ, որում Թորոսյան Արսենը ալկոհոլի բաժակը կողքին ԱՄՆ-ում գտնող ակումբներից մեկում Մշակույթի նախարար Լիլիթ Մակունցի ընկերակցությամբ զվարճանում ու ժամանցային խաղ է խաղում: Չափազանցրած չեմ լինի եթե ասեմ, որ Հայաստանի առողջապահության ոլորտը պայթում է, իսկ Արսեն Թորոսյանը «տժժում» է ակումբում: Խոսքը մի ոլորտ ղեկավարող նախարարի մասին է, որտեղ լրջագույն խնդիրներ կան, ամեն օր մարդիկ են մահանում վատ կառավարման ու ոչ պատշաճ բուժօգնության հետևանքով: Խոսքը մի նախարարի մասին է, որի ոլորտում մակական մահացությունը զգալի աճ է արձանագրել, իսկ ինքը նորմալ է համարում, որ ամեն օր երեխա մահանում է: Սրանք խնդիրներ են, որոնք ոչ միայն լուծում չեն ստանում, այլև ավելի են խորանում: Ստեղված բարձիթողի վիճակի դիմաց վճարողը Հայաստանի քաղաքացինի է, ցավոք, բայց հաճախ այդ գինը մի ամբողջ կյանք է արժենում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել