Անկեղծ, կապը միանշանակ չէ Երևանի քաղաքապետի ընտրություններում «Իմ քայլը» դաշինքի ջախջախիչ հաղթանակի և ձեռքներիցս մեկ անգամ բաց թողած, բայց հույսներս դեռ չկտրած խորհրդարանական արտահերթ ընտրությունների միջև։ Հակառակը, բոլոր այն խորհրդարանական ուժերը, որոնք հնարավոր է իրականում գործով աջակցեին արտահերթի իրականություն դառնալուն, հիմա արդեն հնարավոր է կորցնեն շահագրգռվածությունն ու թեկուզ քողարկված պայքարեն դրա դեմ։ Իսկ քաղաքապետարանն էլ այն կառույցն է, որ միշտ ունենում է դժգոհներ․ դժգոհ են միշտ նույն հողի համար պայքարող քաղաքացիներից իրենց ուզածին չհասնողները, դժգոհ են կա՛մ շինթույլտվություն չստացողները, կա՛մ հարևանները և այլն։ Այնպես որ, քաղաքապետարանը կարագացնի Նիկոլ Փաշինյանի նկատմամբ սիրահարվածության անկումը։ Իսկ արտահերթի համար միայն ժողովրդի մեծամասնության կամքը բավարար չէ, անհրաժեշտ է փողոց փակող մեծամասնություն։

Բայց ինչի՞ եմ հոռետեսաբար փիլիսոփայում։ Անշնորհակալ գործ է 
Շնորհավոր չվիճարկվող ընտրություններում արդար հաղթած «Իմ քայլը» ուժին ու Հայկ Մարությանին։ Բրավո։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել