Պարզվել է, որ ԱՄՆ Ջորջիա նահանգում օվկիանոսի ափին հայտնաբերված անհայտ արարածի «մարմինը» կեղծ է։ Այդ մասին տեղեկացնում է Vice-ը։

Մարտ ամսին ամերիկացի Ջեֆ Ուորենը հայտարարել էր, որ ծովային արգելոց կատարած այցի ժամանակ օվկիանոսի ափին երկար վիզ և փոքր գլուխ ունեցող արտասովոր կենդանու մնացորդներ է տեսել։ Հայտարարությունից հետո նշված տեղանքն այցելած կենսաբանները չեն կարողացել գտնել դրանք։ Կարծիքները բաժանվել էին․ ոմանք համարում էին, որ որևէ հրեշ գոյություն չի ունեցել, իսկ ուրիշները կարծում էին, որ դա սատկած շնաձուկ էր։

Պարզվել է, որ գտնված օբյեկտը Զարդուլու մականվամբ նյույորքցի նկարչի ձեռքի աշխատանքն է շնաձկան տեսքով։

Image result

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել