operativ.am-ը գրում է

Ուկրաինայի Վերին Ռադայի շենքի մոտ սկսվել են բախումներ ցուցարարների և ուժայինների միջև, հաղորդում է Գազետան:

Սեպտեմբերի 20-ի առավոտյան խորհրդարանի շենքի մոտ հավաքվել էին մի քանի հարյուր ցուցարարներ:

Մի խումբ մարդիկ փորձել են շրջանցել ցանկապատը, ինչը հանգեցրել է բախումների  իրավապահ մարմինների աշխատակիցների հետ:

Ուժայիններից մեկը ոտքից վիրավորվել է: Վիրավորների մասին պաշտոնական տեղեկատվություն դեռևս չի ստացվել:

Ռադայի ազգայնականները պահանջում են Դոնբասում ռազմական գործողության մասնակից օտարերկրացիներին Ուկրաինայի քաղաքացիություն տրամադրելու կարգի պարզեցում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել