Ցավալին գիտե՞ք՝ որն է, որ հանրապետականները շատ լավ խորհուրդներ են տալիս Նիկոլին, բայց, մեկ է, Նիկոլը շարունակում է իր քարոզարշավը։

1․ Արդյոք ավելի կարևոր բան չի՞ կարող անել Նիկոլը պետության համար նախընտրական քարոզարշավի փոխարեն (չասեք՝ գործից հետո է, կամ իրավունք ունի, քանի որ եթե ի վիճակի է աշխատելու, ավելի լավ է պետության համար մի բան անի)։
2. Արդյոք Հայկը կարո՞ղ է քաղաքը կառավարել այսքանից հետո։ Եթե քարոզարշավին չի կարողանում խոսել, ապա ինչպես է ինքնադրսևորվելու։
3. Արդյոք երկիրը չի՞ դառնում անձնակենտրոն։ Նիկոլը, հասկացանք, լավն է, մերն է, բայց, վերջիվերջո, մեզ մենեջեր է պետք, ոչ թե դրածո։

Գիտե՞ք, որ Նիկոլն ինքն է ասում՝ ես չգիտեմ՝ ուր եմ գալու, ինձ բերում են ու միկրոֆոն տալիս, ապա դառնում է մի անլուրջ ու անիմաստ գործընթաց։

Կարծում եմ՝ առնվազն 5 ուժ պետք է անցնի ավագանու ընտրությունները, որպեսզի քաղաքը բալանսի գա։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել