Առաջին ալիքի «Խաղի կանոններ» դեբատային հեռուստածրագիրը Երևանի ավագանու ընտրություններին ընդառաջ հաղորդման նկարահանումներին մասնակցելու նպատակով հրավիրել է քաղաքապետի 12 թեկնածուներին, որոնցից դեբատին այս պահի դրությամբ համաձայնել են մասնակցել տասը։ Նրանք են՝ Արտակ Ավետյան (Ռեֆորմիստների կուսակցություն), Րաֆֆի Հովհաննիսյան («Ժառանգություն» կուսակցություն), Միքայել Մանուկյան (ՀՅԴ), Արտակ Զեյնալյան («Լույս» դաշինք), Անահիտ Թարխանյան («Երևանի հանրություն» դաշինք), Գևորգ Հովսեփյան («Հայք» («Հայկազունիներ») կուսակցություն), Զարուհի Փոստանջյան («Երկիր ծիրանի» կուսակցություն), Հայկ Մարության («Իմ քայլը» դաշինք), Մհեր Շահգելդյան («Օրինաց երկիր»), Արարատ Զուրաբյան («Երևանցիներ» դաշինք): «Ժողովրդավարական ուղի» կուսակցության ցուցակի առաջին համարը՝ Մանուել Գասպարյանը, չի կարողանա մասնակցել դեբատներին անձնական հարգելի պատճառով:
Բացառիկ թողարկումը դիտեք սեպտեմբերի 21-ին՝ ժամը 22։25-ին, Առաջին ալիքի եթերում։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: