Ավստրալացի ինքնուս լուսանկարչուհի և 4 երեխայի մայր Բոբի Լոկիերը նորովի է մոտեցել երեխաներին լուսանկարելու գործընթացին։ Նա լուսանկարում է երեխաների և հղի կանանց՝ ընդգծելով մշակութային ժառանգությունը։

Լուսանկարչուհին կիսվել է իր վերջին լուսանկարների շարքով, որը կոչվում է «Նրա շնորհիվ մենք ապրում ենք»։

Ֆոտոշարքում ընդգրկված են մայրեր իրենց նորածին երեխաների հետ։ 31-ամյա Բոբի Լոկիերը 4 երեխաների մայր է։ Նրա խոսքերով՝ հենց երեխաներն են ոգեշնչում իրեն նոր աշխատանքներ ստեղծելու գործում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել