Armenpress.am-ը գրում է.

Եգիպտոսում հնագետները հայտնաբերել են հնագույն դամբարաններ, որոնք ունեն 4 հազարից ավելի տարվա պատմություն: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հղում կատարելով ՏԱՍՍ գործակալությանը, այս մասին տեղեկացնում է «Egypt Independent»-ը: Ուսումնասիրությունները կատարվել են Կահիրեից հարավ ընկած հատվածում՝ Լիշտ հնագույն շրջանում: Այդ վայրը հայտնի է հնագույն գտածոների հայտնաբերմամբ:

Բուրգերի համալիրի ղեկավար Ադել Օկաշին նշել է, որ մասնագետներն արդեն ավարտել են հայտնագործության փաստաթղթավորման գործընթացը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել