168.am-ը գրում է.

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդես է գալիս հօգուտ այն բանի, որ Իդլիբի իրադրության կարգավորում գտնվի Ռուսաստանի եւ կոալիցիայի հետ համատեղ, եւ դրական երկխոսություն է ակնկալում ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Այդ մասին, ինչպես սեպտեմբերի 17-ին հայտնել է NTV հեռուստաալիքը, Էրդողանն օդանավում հայտարարել է լրագրողներին, որոնք նրան ուղեկցում էին Ադրբեջան ուղեւորության ընթացքում։

«( Սեպտեմբերի 7-ին ՌԴ-ի, Թուրքիայի եւ Իրանի ղեկավարների՝ Սիրիային նվիրված) Թեհրանի գագաթնաժողովի ժամանակ ես Պուտինին տեսա անհամեմատ ավելի դրական լույսով: Ցանկանում եմ, որ այսուհետեւ էլ նրանք (ՌԴ-ն) նույնպիսի դրական մոտեցում ցուցաբերեն Իդլիբի իրադրության կարգավորման նկատմամբ»,- ասել է նա: Էրդողանը հավելել է, որ «անհրաժեշտ է Իդլիբի խնդրի լուծում գտնել ՌԴ-ի եւ կոալիցիայի հետ համատեղ», որը գլխավորում է ԱՄՆ-ը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել