Aysor.am-ը գրում է.

Վարչապետի տիկին Աննա Հակոբյանը «Կանայք՝ հանուն խաղաղության արշավին» նախաձեռնության շրջանակներում այսօր Բաղրամյան 26 հասցեում ընդունել է ապրիլյան պատերազմի մասնակիցների ծնողներին։

«Չեք պատկերացնի, թե որքան վստահ եմ տանելու այս արշավը՝ իմ թիկունքում ունենալով ձեր աջակցությունը։ Անհերքելի փաստ է, որ ապրիլյան քառօրյա պատերազմի հանգուցալուծումը մեծապես կախված էր ձեր որդիների հերոսությունից ու սխրագործությունից։ Դուք հայրենիքին տվել եք ձեր անփոխարինելին, և հիմա ձեր այս քայլով շարունակում եք ծառայել հայրենիքին», - դիմելով մայրերին՝ ասաց Աննա Հակոբյանը։

Նա հույս հայտնեց, որ մայրերի ձայնը կհասնի նաև ադրբեջանցի մայրերին և նրանք նույնպես կխոսեն ընդդեմ պատերազմի և հանուն խաղաղության։

«Մի օր մեր խոսքն անպայման կհասնի նաև կրակի հրաման տվող և պատերազմ սկսել-չսկսելու մասին որոշում կայացնող տղամարդկանց», - ասաց Աննա Հակոբյանը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել