Tert.am-ը գրում է.

Ոստիկանությունը չի կարող վարչապետի հանձնարարականն ուշ կատարել, վարչապետի հանձնարարականներն անմիջապես կատարվում են։ Այսօր կառավարությունում լրագրողների հետ ճեպազրույցում նման հայտարարություն արեց ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը՝ արձագանքելով դիտարկմանը, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից տրված հանձնարարականը, որ ոստիկանությունը 2 ժամում պիտի «ռեյդեր» անի, 2 ժամում չարվեց։

Ինչ վերաբերում է արդյունքներին, Օսիպյաննն ասաց․ «Արդյունքները միշտ էլ կան, մենք առօրյայում էլ ունենք արդյունքներ, բայց բաներ կան, որ մենք չեն լուսաբանում»,- ասաց նա։

Ոստիկանապետը, խոսելով «օլիգարխների» թիկնազորին զինաթափելու, նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ օլիգարխների թիկնազորին «ասֆալտին պառկեցնելու» հայտարարության մասին՝ նշեց, որ գործընթացը մշտապես շարունակվում է։

«Ոստիկանությունը մշտապես օպերատիվ տեղեկություններ է ստանում, բայց այդ տեղեկությունները ենթակա չեն հրապարակման, մենք ստուգում ենք օրինականությունը։ Հավատացեք՝ ոստիկանությունը հաճույք չի ստանում որևէ քաղաքացու դեմքը մեքենային կամ պատին հենելուց, դա պարզապես օրինական գործընթաց է։ Այն պայմանավորված է նրանով, որ  այդ անձանց մոտ կա զենք, իսկ մենք չգիտենք՝ զենքն օրինական է, թե ոչ, հետևաբար, ստուգել է պետք։ Զինված քաղաքացին մշտապես վտանգ է ոստիկանության աշխատակցի համար, այդ պատճառով էլ ստուգումներն այդ կերպ են լինում»,- շարունակեց Վալերիյ Օսիպյանը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել