ԱՄՆ Նյու Յորք նահանգի Լոնդ Այլենդ կղզում անհայտ անձինք մարդաշատ վայրերում կրեկ թմրանյութ ծխելու համար նախատեսված «հարմարանքների» վաճառքի սարքավորումներ են տեղադրել։ Այս մասին հաղորդում է BBC-ն։

Տեղացի պաշտոնյաների խոսքով՝ ներկա դրությամբ այդպիսի երեք սարքավորում է ապամոնտաժվել։ Հստակեցվում է, որ դրանք վաճառել են գրիչների տեսքով ապակե խողովակներ և ֆիլտրեր՝ նախատեսված կրեկ ծխելու համար։

Իշխանությունների պնդմամբ՝ սարքավորումներն առանց թույլտվության են տեղադրվել։

Քորամում առաջին սարքավորումը գտնվել է հենց ավտոբուսի կանգառի և Coram Commons առևտրի կենտրոնի առջև։ Երկրորդը գտնվել է Home Depot խանութի մերձակայքում։ Երրորդ սարքավորումը հայտնաբերելեն Fairfield բնակելի բազմակառույց համալիրի մոտ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել