Ուրեմն՝ էդ ամերիկյան կենսաբանական լաբորատորիաների մասին սֆաթագրքում քննարկումներ են գրում:
Տարբեր անտեղի կարծիքներ: Նաև հայտնաբերեցի կարծիք, թե քանի որ հայերը թույլ են տվել ռուսներին մտնել ամերիկյան կենսաբանական լաբորատորիաներ, ապա ռուսներին փոխանցեցին այն տեխնոլոգիաները, որ ԱՄՆ-ն արգելում է, ու հիմա մենք ամերիկացիների հետ պրոբլեմ կունենանք:
Էդ անտեր լաբորատորիաները ոչ մի գիտական փորձ կամ աշխատանք չեն անում: Ամերիկացիներն ուղղակի հաշվել են, որ ավելի հեշտ ու էժան է նոր վիրուսների՝ արագ և տեղում հայտնաբերման համար այդպիսի լաբորատորիաներ պահել այն երկրներում, որտեղ այդ ծառայությունը թույլ է, քան հետո, երբ վիրուսը ներթափանցի իրենց երկիր, արագի մեջ հակավիրուս ստեղծեն:
Ոչ մի ռազմական նշանակություն չունեն, աշխատողներն էլ տեղացիներ են: Սովորական կենսաբանական անվտանգության վերահսկման կայաններ են առանց զոմբիների աճեցման ու ժանտախտի շտամների պահեստների:
Գտնվում են 100 տկոսով մեր վերհսկողության տակ:
Էն, որ ռուսները ճանճից փիղ սարքել գիտեն, պարզ է, բայց երբեմն իրենք էլ են իրենց փղին սկսում հավատալ:
Մերոնք թույլ են տվել մտնել, նայել, տեսնել, ու հարցը բոլոր կողմերի համար հանգիստ փակվել է:
Ոչ մի էքստրաօրդինար, ոչ մի դարակազմիկ կամ քաղաքական նշանակություն սույն փաստը չունի:
Այլ երկրներն այդ մուտքը որպես ինչ-որ հատուկ գործողություն էին ընկալում, բարդացնում էին, որ էշ-էշ քաղաքական առևտուր անեն երկու կողմի հետ էլ, մերոնք հարցն արանքից հանեցին, երկու կողմն էլ գոհ են ու հանգիստ: Թեմա չկա ընդհանրապես: