Թրամփը մտադիր է փակել Վաշինգտոնում 1994թ. հիմնադրված Պաղեստինի պաշտոնական ներկայացուցչությունը։ Այս քայլով նախագահ Թրամփը ձգտում է ճնշումներ բանեցնել պաղեստինյան կողմի վրա Իսրայելի հետ բանակցություններում «արդյունավետություն» ապահովելու համար, իսկ իրականում նման մոտեցմամբ ԱՄՆ նախագահը ցանկանում է բանակցությունները և հիմնախնդրի կարգավորումը տանել միակողմանի՝ հօգուտ Իսրայելի ճանապարհով։ Վստահաբար կարող ենք ասել, որ Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելուց հետո Պաղեստինին ամերիկյան ֆինանսական աջակցության կրճատմամբ և Վաշինգտոնում տեղկայաված պաղեստինյան ներկայացուցչության հնարավոր փակմամբ Թրամփի՝ պաղեստինա-իսրայելական հիմնախնդրի կարգավորման նախատեսած փաթեթը, ինչպես նաև բանակցություններին ամերիկյան կողմի միջնորդությունը կարող ենք արդեն համարել տապալված։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել