Tert.am-ը գրում է.
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հույս է հայտնել, որ Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները կշարունակեն կառուցվել փոխադարձ հարգանքի, փոխադարձ հարգանքի, երկրների շահերը հարգելու և ներքին գործերին չմիջամտելու սկզբունքի վրա, տեղեկացնում է РИА Новости-ն:
Փաշինյանի խոսքով՝ հայ-ռուսական հարաբերություններում պետք է շարունակել հիմնվել երկրների դաշնակցային հարաբերությունները հարգելու սկզբունքի վրա:
«Չնայած որոշակի վատատեսությանը, որն առկա է թե՛ հայկական, թե՛ ռուսական մամուլում և սոցիալական ցանցերում, ես կարծում եմ, որ մեր հարաբերությունները զարգանում են շատ դինամիկ կերպով, շատ բնական», - ասել է Փաշինյանը՝ հիմնական առաջադրանք անվանելով երկկողմ հարաբերությունների ամբողջ ներուժի բացահայտումը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



