Tert.am-ը գրում է.

Երևանցիներն ընտրում են և Նիկոլ Փաշինյանին և ինձ: Այս մասին «Ազատության» եթերում հայտարարեց Երևանի քաղաքապետի «Իմ քայլը» դաշինքի թեկնածու Հայկ Մարությանը:

Խոսելով այն քննադատության մասին, որ քաղաքապետի թեկնածուն իր ֆիլմերում կեղծամ է դրել, «բիգուձի» է փաթաթել՝ Մարությանն ասաց, որ ինքը պրոֆեսիոնալ դերասան է, խաղացել է իր դերը լավ և երջանկացրել իր հանդիսատեսին:

«Հետագայում իմ գործողություններից ժպտալու են մարդիկ»,- ասաց Մարությանը: Ըստ նրա՝ այն կոնտենտը, որը ստեղծել է ինքը, որակյալ է եղել: Իսկ քննադատությունը, որ այդ ֆիլմերը նայել են երեխաները, Հայկ Մարությանն ասաց, որ կոնտենտը հաշվարկված չէ երեխաների համար, ֆիլմերը 12+ են, «ծնողները թողել են 5-6 տարեկան երեխաներին նայել»:

«Ինձ մի անգամ օրինակ բերեցին, ասացին՝ այ, Երևանում Արմենչիկը կարողանում է մեծ դահլիճ լցնել, իսկ լավ երաժիշտները՝ ոչ:

Իսկ մենք ինչո՞ւ ենք մոռանում Sistem of a down-ի համերգը: Նրանք ավելի շատ էին, քան՝ Արմենչիկի համերգին»,- նշեց քաղաքապետի թեկնածուն:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել