Ամերիկյան բնապահպանական Ocean Conservancy կազմակերպությունը հայտարարել է, որ ծխախոտի ֆիլտրերը կազմում են օվկիանոսի աղտոտվածության մեկ երրորդը: Լողափերից 32 տարվա ընթացքում նրանք հավաքել են 6 միլիոն ծխախոտի մնացուկ՝ գրում է NBC News-ը:

Երբեմն մարդիկ աղբը նետում են անմիջապես լողափին, և այն հայտնվում է օվկիանոսում: Այնտեղ պլաստմասսայից թափոնները տրոհվում են միկրոպլաստիկի, որով կերակրվում են կենդանիները: Գիտնականները դրանց հետքերը հայտնաբերել են ծովային թռչունների 70 տոկոսի և ջրային կրիաների 30 տոկոսի մոտ:

Հսկայածավալ աղտոտման պատճառով որոշ բնապահպաններ առաջարկում են արգելել ֆիլտրերով ծխախոտների արտադրությունը: Ոմանց կարծիքով՝ այդ ֆիլտրերը անվտանգ չեն դարձնում ծխելը. դա ընդամենը մարկեթինգային քայլ է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել