Պուտինը սեպտեմբերի 7-ին աշխատանքային այցով գտնվելու է Իրանում, որտեղ մասնակցություն կունենա սիրիական ճգնաժամի կարգավորման հարցով Աստանայի բանակցություններին։ Այցելության ընթացքում նախատեսվում են նաև Պուտին-Էրդողան, Պուտին-Ռոուհանի երկկողմ հանդիպումներ։ 

Ամենայն հավանականությամբ, բացի Սիրիայից՝ օրակարգում կլինեն նաև ամերիկյան պատժամիջոցներն ու դրանց հակազդման հարցերը։ Խնդիրն ակտուալանում է պատժամիջոցների հետևանքով Իրանի տնտեսական վիճակի վատթարացման առումով, երբ իրանական ռիալը ռեկորդային նվազման ցուցանիշ է արձանագրել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել