Մոնթե Մելքոնյան անուն ազգանունը յուրաքանչյուրին պետք է պարտավորեցնի լավ սովորել՝ մտապահելով վարժարանի կոչումն ու առաքելությունը։ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում տեղի ունեցած  հանդիսավոր միջոցառմանն այս մասին հայտարարել․է  ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:

«Յուրաքանչյուր մոնթեական պետք է գիտակցի, որ այսուհետև անմասն չի մնալու Հայաստանի ապագայի կառուցման գործընթացից և ամեն քայլ պետք է լինի իր և մեր երկրի վաղվա օրվա մի մասնիկը:

Դրսևորելով բարձր գիտակցականություն, ճիշտ ընտրելով ձեր ապագա մասնագիտությունը և կայանալով որպես հաստատակամ անհատներ` դուք սկսելու եք ծառայել ու գործել ի բարօրություն երկրի, ի նպաստ ապագայի, և երաշխիք եք դառնալու հաջորդ սերունդների համար, որպեսզի նրանք էլ գիտակցեն, որ ստեղծածը ոչ միայն ենթակա է պահպանման, այլ այն պետք է զարգանա ու հզորանա»,-նշել է Դավիթ Տոնոյանը:

ՊՆ Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ,  նախարար Տոնոյանը գոհունակությամբ է արձանագրել, որ վարժարանում ուսանող երիտասարդները գիտակցաբար են մոտենում ապագայում ռազմաուսումնական հաստա-տություններ ընդունվելու և հայկական զինուժի սպայակազմը ձևավորելու չափազանց կարևոր նախապայմանին:

«Վարժարանի սաներից շատերը այսօր զինված ուժերի հրամանատարական շղթայի անքակտելի մասն են և բարձր ու կարևոր հրամանատա-րական պաշտոններ են զբաղեցնում՝ իրենց կարգապահ ու նվիրված ծառայությամբ նպաստելով զինված ուժերի մարտունակությանը և ավելի ամուր դարձնելով հայոց սահմանը: Վստահ եմ, որ տարիներ անց մենք հպարտանալու ենք նաև ձեզնով»,- նշել է Դավիթ Տոնոյանը:

Կրթահամալիր ընդունված պատանիներին իր օրհնության խոսքն է հղել Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ սրբազան Գալստանյանը:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել