Պեկինի մանկավարժական համալսարանի և Յելի համալսարանի (ԱՄՆ) գիտնականները օդի աղտոտման և մարդկանց թուլամտության (դեմենցիա) տարբեր ձևերի՝ ներառյալ Ալցհեյմերի հիվանդության տարածման մեջ կապ են հայտնաբերել: Այս մասին հաղորդում է MedicalXpress-ի մամլո հաղորդագրության մեջ:

Գիտնականները հետազոտություն են անցկացրել, որին մասնակցել է Չինաստանի տարբեր հատվածներում բնակվող 25 հազար մարդ: Մասնագետները հարաբերել են փորձի մասնակիցների բնակության վայրերը օդի որակի ցուցիչի հետ, որը սահմանվել է որպես ծծմբի երկօքսիդի, ազոտի երկօքսիդի և խտանյութի կոնցենտրացիա:

Պարզվել է, որ որքան բարձր է օդի աղտոտվածության մակարդակը, այնքան տարիքի հետ ավելի արագ է ընկնում թետի արդյունքում ձևավորված գնահատականը: Ամենից առավել այս կապը նկատվել է տարեց մարդկանց, տղամարդկանց և կրթական ցածր մակարդակ ունեցող մարդկանց մոտ: Նշվում է նաև աերոզոլները ազդում են սպիտակ նյութի վրա, որը պատասխանատու է ուղեղի տարբեր հատվածների հաղորդակցման համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել